Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Հուշարձան՝ Փառք աշխատանքին (Բանվորի արձան)
Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։Վաղուց է, ինչ «Բանվորի արձանն» այլևս չկա, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես տարածքում կողմնորոշվելու լավագույն միջոց։1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը»։Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային…



