Address
304 North Cardinal St.
Dorchester Center, MA 02124

Work Hours
Monday to Friday: 7AM - 7PM
Weekend: 10AM - 5PM

Եկեղեցի Սուրբ Խաչ (հայ առաքելական)Բուլղարիայի Բուրգաս քաղաքում

Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1853 թ. Սուրբ Ստեփանոս փայտաշեն մատուռի տեղում, որը թվագրվում է 1673 թ.։ Եկեղեցին համարվում է Բուրգասի հնագույն շինություններից մեկը։19-րդ դ. կեսերին մատուռը վերածել են մեծ եկեղեցու։ 1896 թ. եկեղեցին օծվել է վարդապետ Վախթանգ Սիսակյանի կողմից։1958 թվականին ճարտարագետ Հրանտ Բակլայանի նախագծով կառուցվել է եկեղեցու քարե զանգակատունը, որն ունի հետևյալ արձանագրությունը.«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ․ ԿԱՌՈՒՑԱՒ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ ԱՅՍ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՏԵԱՌՆ ՎԱԶԳԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅՍՐԲԱԶԱՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1958 ՌՆԷ»։1970 թ. եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։1991 թ. եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որն իրենից ներկայացնում է խաչքար՝ դիմացը եղեռնից մազապուրծ երիտասարդ տղա։Հուշարձանի…

Հուշարձան՝ Փառք աշխատանքին (Բանվորի արձան)

Փառք աշխատանքին (առավել հայտնի է Բանվորի արձան անվանումով), հուշարձան, որ գտնվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է։Վաղուց է, ինչ «Բանվորի արձանն» այլևս չկա, սակայն շատերի համար այն շարունակում է մնալ որպես տարածքում կողմնորոշվելու լավագույն միջոց։1982 թվականին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում տեղադրվեց «Փառք աշխատանքին» կամ, ժողովրդական անվանումով, «Բանվորի արձանը»։Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը և անգամ արձանի ապամոնտաժումից հետո շարունակվում է կոչվել այդպես։11 մետրանոց թուջե հսկան, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։ Այն ուներ ուրույն ծավալային…

Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, 1947 թ.

Գտնվում է Արագածոտնի մարզի Արա գյուղում, գյուղամիջյան ճանապարհի ձախ կողմում։Կամարակապ խորշով լուծված ուղղանկյուն ծավալ է, խորշի երկու կողմում՝ կիսագլանաձև զույգ սյուներով: Կամարի վրա փորագրված է.«1941-45 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՐԱՅԻ ԳՅՈՒՂԻՑ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»:Կամարակապ խորշի մեջ ամրացված հուշատախտակին փորագրված է.«ՀԻՇԵՆՔ անուն առ անուն ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ (1941-1945թ.) ԶՈՀՎԱԾ ԱՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ», այնուհետև անուն առ անուն հիշատակված են զոհված արայեցիները։Վարդագույն, սրբատաշ տուֆից է։ Չափերն են՝ 240x75x290 սմ։Հուշարձանի դիմաց բազալտե ցայտաղբյուրն է։Վերանորոգվել է 2022-2023 թթ.:

Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցի

Լոնդոնի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցին, գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Կենսինգտոն թաղամասում (St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK)։Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը։ Եկեղեցին կառուցվել է 1922-1923 թթ.։ Ճարտարապետներն են Արթուր Դեվիսը և Չարլզ Մյուեսին։Կառուցված է Պորթլենդից բերված քարով։1937 թ. եկեղեցու հս մասում ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ ամ կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թ. հվ-աե մասում խորան է ավելացվել։Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։Եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի վրա մակագրված է.<<ՍՈւՐԲ /ԷՋՄԻԱԾԻՆ/ ՌՆ Ի…