Պեղումներ Քոբայրավանքում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ` վերականգնման նախագծի կազմման նպատակով ս.թ. մայիսից մեկնարկել են ՀՀ Լոռու մարզում գտնվող Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի բուսածածկույթի մաքրման և պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մհեր Խեչոյան)։Քոբայրավանքի պարսպի պեղումներին զուգահեռ իրականացվում են նաև եկեղեցու և գավթի տարածքի պեղման աշխատանքները:

Թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստում՝ հուլիսի 15-18-ը

2025 թ. հուլիսի 15-18-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, համագործակցելով Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի (INP) հետ, իրականացրեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով։Դասընթացը կայացավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Դրա հիմնական նպատակն էր թանգարանային ոլորտի մասնագետներին ներկայացնել հավաքածուների պահպանության արդի գործիքակազմը և մասնագիտական գործելակերպը՝ հիմնված ֆրանսիական առաջատար փորձի վրա։Դասընթացը վարեց Ֆլորանս Բերտենը (Ֆրանսիա), ով երկարամյա փորձ ունի մշակութային ժառանգության պահպանման և թանգարանային հավաքածուների կառավարման ոլորտում։Մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի առաջատար թանգարաններն ու մշակութային հաստատությունները, այդ թվում՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Հայաստանի ազգային գրադարան, Գրատպության թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ և այլ…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի այցը Տաթև

Հուլիսի 8-9-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ ԻԿՕՄՕՍ Հունաստանի անդամ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ պրոֆեսոր Ալկիվիադիս Պրեպիսն այցելեց Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրներ՝ ծանոթանալու համալիրներում նախատեսված և ընթացիկ աշխատանքներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի այցը կազմակերպվել էր նշյալ հուշարձանախմբերը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 1954 թ․ Հաագայի Կոնվենցիայով և նրա Երկրորդ արձանագրությամբ սահմանված «Ուժեղացված պաշտպանության ցանկ»-ում ներառելու նպատակով պատրաստվող հայտի շրջանակներում:Հիշեցնենք, որ այս թեմային էր նվիրված հուլիսի 7-ին տեղի ունեցած միջազգային աշխատաժողովը:

Միջազգային աշխատաժողով ՃՇՀԱՀ-ում

Հուլիսի 7-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:Աշխատաժողովը կարևոր նշանակություն ուներ առաջիկայում այդ հուշարձանախմբի կառավարման պլանի կազմման, այն 1954 թ․ Հաագայի Կոնվենցիայի և 1999 թ․ նրա Երկրորդ արձանագրությամբ սահմանված մեխանիզմներով պաշտպանելու և հանրահռչակելու ճանապարհին։Շնորհակալ ենք բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկուցումների և արդյունաշատ քննարկումների ու դիտարկումների համար:Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը միջազգային տարբեր ծրագրերով հայաստանյան պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: