Հայ-ամերիկյան համագործակցություն

Նոյեմբերի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով պաշտոնապես տրվեց «Երերույքի վաղմիջնադարյան եկեղեցու պահպանման և ամրակայման» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2023-2024 թթ․ իրականացնել 4-5-րդ դդ․ թվագրվող Երերույքի նշանավոր տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքներ։ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը շահել և աշխատանքներն իրականացնելու է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021 թ․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատրաստած ամրակայման համապատասխան նախագծի հիման վրա։Աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով։ Առաջին փուլի համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը տրամադրելու է 175․000 ԱՄՆ դոլար։

Հայ-ճապոնական համագործակցություն

Ճապոնացի գործընկերների հետ համագործակցությունն ունի արդյունավետ և բազմակողմ ընթացք, որը ներառում է հնագիտական գտածոների վերականգնման, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այլ ուղղություններ։ Համագործակցության շնորհիվ Ճապոնիայի կառավարությունը ճապոնական JICA կազմակերության հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնին է նվիրաբերել հնագիտական գտածոների վերականգնման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որը թույլ է տվել ամբողջությամբ վերազինել Կազմակերպության լաբորատորիան։ Վերազինման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է վերականգնողների աշխատանքի արդյունավետությունը, վերականգնված առարկաների թվաքականը, որոնք ավելի ուշ հանձնվել կամ հանձնվելու են թանգարաններ ցուցադրությունների նպատակով։Ճապոնական SAGA համալսարանի հետ համատեղ ևս իրականացվել են որոշ աշխատանքներ հատկապես հնագիտական գծածոների վերականգնման և արխիվային փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ։ Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և պարբերաբար իրականացվում են տարաբնույթ…

Պտղնի գյուղի հնձան

Պտղնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։ Այստեղ, պեղումների ընթացքում (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան) բացվեց զարգացած միջնադարով (12-14 դդ.) թվագրվող գինու հնձան: Հնձանը երեք կողմից շրջապատված է պատերով, իսկ չորրորդ պատը քանդվել է հողաբաժանման ժամանակ: Անվնաս հատվածներում պատի բարձրությունը հասնում է 280 սմ-ի: Այստեղ, հիմնական պատի կենտրոնական մասում, միմյանցից 230 սմ հեռավորության վրա բացվեցին տուֆից պատրաստված, պատուհան հիշեցնող և 60 սմ բացվածք ունեցող խորշեր: Հատակը և դրան հարող կողային պատերը կրաշաղախ են՝ ստեղծելով անջրաթափանց միջավայր: Սա «Առագաստ» հարթակն է՝ խաղող ճզմելու վայրը: Հարթակը, կենտրոնական մասում գտնվող միջնորմի շնորհիվ, բաժանվում է երկու մասի: Առագաստի արևմտյան մասում եղող…

Միրաքի դամբարանադաշտ

Արագածոտնի մարզի Ապարան գյուղից յոթ կմ հյուսիս գտնվում է Միրաք գյուղը: Միրաք և Մելիք գյուղերի միջակայքում, «Հալավարի» ջրամբարի հյուսիսային ափին, երկու թալանված դամբարաններում իրականացվեցին հնագիտական փրկարարական պեղումներ (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան):Դամբարաններից առաջինը բազմաշերտ է, թվագրվում է վաղ բրոնզի ժամանակաշրջանով: Երկաթեդարյան ժամանակաշրջանում ենթարկվել է երկրորդային օգտագործման: Պեղումների ընթացքում այստեղից գտնվեցին ձիու, ցլի, ոչխարի ամբողջական մեծաքանակ ոսկրեր և ավելի քան 300 մանր ուլունքներ:Երկրորդ դամբարանի ծածկասալի տակ 30-35 սմ դատարկ տարածություն էր, որից ներքև երևացին 40 սմ հզորությամբ սպիտակ կրային հետքեր: Դամբարանի հյուսիսային հատվածում, պատին կից, գտնվեցին նախադաստակի ոսկրի մնացորդ՝ զույգ ապարանջանով, սպիտակ խաղաքարեր հիշեցնող և տարբեր քանակ ցույց տվող ակոսներով (երեքից…