Lույս է տեսել «Հուշարձան» գիտական հանդեսի ԻԴ հատորը

Գիտական հանդեսի այս համարում տեղ են գտել հոդվածներ՝ նվիրված պատմամշակութային ժառանգության պահպանությանը և վերականգնմանը, նորահայտ հուշարձանների ուսումնասիրմանը, ինչպես նաև հուշարձանների վերաբերյալ արխիվային վավերագրերին:

Հանդիպում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ

Դեկտեմբերի 9-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ ավագ դպրոցի ընթերցասրահում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների (Արման Նալբանդյան, Աննա Թորոսյան, Մհեր Խեչոյան) հետ:Մասնագետները ներկայացրին Հայաստանյան տարբեր հնավայրերում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանները, դրանց պահպանության և հանրահռչակման կարևորությունը։Մասնակցում էին՝ հետազոտական վարժարանի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հայրենագետներ, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք։Կենտրոնի հնագետ Արման Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ հուշարձանների և հնագիտության մասին ամփոփ բանախոսություն, որը հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և առիթ դարձավ բուռն քննարկումների։Հանդիպումն ընթացավ կառուցողական քննարկումների մթնոլորտում և ամփոփվեց հետագա համագործակցությունների ու համատեղ ծրագրերի առաջարկություններով։

Գործնական այց Վրաստանի պատմության ազգային թանգարանի վերականգնողական լաբորատորիա

Ս.թ. դեկտեմբերի 1-5-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները՝ Վերականգնման բաժնի ղեկավար Ելենա Աթոյանցը, վերականգնողներ Արաքս Ալոյանը (մետաղ) և Սիրանուշ Խալիկյանը (խեցեղեն) գործուղվել էին Վրաստան՝ ք. Թբիլիսի և Մցխեթա՝ Վրաստանի պատմության ազգային թանգարանի Սիմոն Ջանաշիայի անվան վերականգնողական լաբորատորիա՝ վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:Թանգարան և վերականգնողական լաբորատորիա կատարած այցի ընթացքում Կենտրոնի աշխատակիցները վրացի գործընկերների՝ թանգարանի փոխտնօրեն Նինո Կալանդաձեի և մետաղի, ապակու վերականգնման բաժնի վարիչ Նինո Քեբուլաձեի, ինչպես նաև կերամիկայի ենթաբաժնի այլ աշխատակիցների և հնագետների ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցանմուշների վերականգնման, աշխատանքային տարածքի կազմակերպման, ցուցահանդեսի համար առարկաների պատրաստման և վերականգնման ողջ գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքների՝ Վրաստանում կիրառվող մեթոդներին և սկզբունքներին։Մցխեթա քաղաքի թանգարանի…

Պեղումներ Քասախի կիրճում

Քասախի կիրճում հայտնաբերված վաղ միջնադարյան համալիրում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախմբի (արշավախմբի պետ՝ Մհեր Խեչոյան) կողմից իրականացվող պեղումները լուսաբանել է 5-րդ ալիքը։Մանրամասները՝ տեսանյութում.