Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Ուսումնասիրություններ Ահնիձորում
2025 թ․ հուլիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) ուսումնասիրություններ կատարեց ՀՀ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։ Տեղում կազմվեց գերեզմանոցի պահպանության գոտու նախագիծը։Գյուղի մեջ, «Ժամի ձոր» կոչված վայրում գործող գերեզմանոցն է, որի մի մասում 11-14-րդ դարերի գերեզմանոցն է՝ (պետ․ ցուցիչ՝ 5․12․2) բազմաթիվ միջնադարյան խաչքարերի բեկորներով։ Այստեղ եղել է նաև մատուռ (13-14-րդ դդ․), որից ոչինչ չի պահպանվել։Գերեզմանոցն առաջին անգամ ուսումնասիրվել է 1969 թ․, որի մասին Ա․ Քալանթարյանի և խմբագիր Լ․ Բարսեղյանի կազմած վկայագրում գրվել է․ «Մատուռ, 13-14-րդ դդ., վերանորոգվել է հավանաբար 17-18-րդ դդ.:Գտնվում է ավերակ վիճակում, փուլ են եկած ծածկը և պատերի վերին մասերը: Ուղղանկյուն հատակագծով թաղակապ շենք է՝…



