Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Գիտագործնական դասընթաց՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանությանը
Ս.թ. հոկտեմբերի 28-29-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Մշակութային ժառանգության (անշարժ և շարժական) կառավարում և պահպանություն» խորագրով երկօրյա դասընթացը, որի նպատակն էր զարգացնել ժառանգության ոլորտի հայ մասնագետների գործնական հմտությունները ռիսկերի կառավարման ոլորտում, իրականացնել կոնկրետ իրավիճակներին վերաբերող թիրախային դասընթացներ, այն է՝ երկրաշարժեր, զինված հակամարտություններ, հատուկ նյութեր, իրականացնել գործնական աշխատանքներ իրավիճակային կոնկրետ վարժանքների միջոցով, օժանդակել թանգարաններին անհատական փորձառության միջոցով։Զեկույցներով հանդես եկան.



