Միջազգային աշխատաժողով ՃՇՀԱՀ-ում

Հուլիսի 7-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:Աշխատաժողովը կարևոր նշանակություն ուներ առաջիկայում այդ հուշարձանախմբի կառավարման պլանի կազմման, այն 1954 թ․ Հաագայի Կոնվենցիայի և 1999 թ․ նրա Երկրորդ արձանագրությամբ սահմանված մեխանիզմներով պաշտպանելու և հանրահռչակելու ճանապարհին։Շնորհակալ ենք բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկուցումների և արդյունաշատ քննարկումների ու դիտարկումների համար:Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը միջազգային տարբեր ծրագրերով հայաստանյան պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:

Մասնագիտական պրակտիկա կենտրոնում

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հուշարձանների վերականգնման ուղղությամբ մասնագիտացող մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների պրակտիկան:Համալսարանի և գիտահետազոտական կենտրոնի միջև կնքված հուշագրի համաձայն՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է ապագա ճարտարապետների գիտագործնական պրակտիկան, որը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներից։ Մասնավորապես, ուսանողները հնարավորություն են ստանում ներգրավվելու գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող հուշարձանների վերականգնման նախագծերի կազմման աշխատանքներին, ինչպես նաև հնագիտական պեղումներին։ Այս պահին Քոբայրավանքի պեղումներին զուգահեռ՝ ուսանողները նաև իրականացնում են պեղումների համար կարևոր չափագրումներ և այլ անհրաժեշտ աշխատանքներ։ Ուսանողների հաջորդ խումբն առաջիկայում հնարավորություն կստանա աշխատելու Տաթևի Մեծ անապատում ընթացող աշխատանքներին։ Ուսանողներից ոմանք առաջիկայում կհամալրեն նաև գիտահետազոտական…

Միջազգային աշխատաժողով

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ գործակցությամբ ս․թ․ հուլիսի 7-ին կազմակերպում է ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։Աշխատաժողովի նպատակն է ամփոփել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերհանել նշյալ հուշարձանախմբին առնչվող հարցերը, առաջարկել լուծումներ և այլն։ Տարբեր մասնագետներ, որոնք ուսումնասիրել են հուշարձանն ու նրան առնչվող խնդիրները, կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքներն ու դիտարկումները։Աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև ամիսների ընթացքում հավաքված տվյալները ավելի ուշ արտացոլվելու են հուշարձանախմբի կառավարման պլանում, ինչպես նաև նպաստելու են առաջիկայում այն «Ուժեղացված պաշտպանության» ցանկում ներառելու գործընթացին։Աշխատաժողովը տեղի…

Միջազգային ճանաչում մեր ճարտարապետներին

Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար Անդրանիկ Սարգսյանն արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝«Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։Մրցանակը (Երևան, հոկտեմբեր 2024, ՄԱՍԱ Միջազգային մրցույթ-ցուցահանդես) շնորհվել էՍուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից)։Շնորհավորում ենք մեր գործընկերներին այս կարևոր միջազգային գնահատականին արժանանալու համար։ Նկատելի է, որ նրանց հետևողական աշխատանքը պատմամշակութային ժառանգության պահպանման գործում արժանանում է միջազգային հարգանքի։