Միջազգային աշխատաժողով

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ գործակցությամբ ս․թ․ հուլիսի 7-ին կազմակերպում է ««Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտանի կիրճի հարակից հատվածները» հուշարձանախումբը՝ դեպի ուժեղացված պաշտպանություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։Աշխատաժողովի նպատակն է ամփոփել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերհանել նշյալ հուշարձանախմբին առնչվող հարցերը, առաջարկել լուծումներ և այլն։ Տարբեր մասնագետներ, որոնք ուսումնասիրել են հուշարձանն ու նրան առնչվող խնդիրները, կներկայացնեն իրենց աշխատանքների արդյունքներն ու դիտարկումները։Աշխատաժողովի արդյունքները, ինչպես նաև ամիսների ընթացքում հավաքված տվյալները ավելի ուշ արտացոլվելու են հուշարձանախմբի կառավարման պլանում, ինչպես նաև նպաստելու են առաջիկայում այն «Ուժեղացված պաշտպանության» ցանկում ներառելու գործընթացին։Աշխատաժողովը տեղի…

Միջազգային ճանաչում մեր ճարտարապետներին

Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար Անդրանիկ Սարգսյանն արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝«Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։Մրցանակը (Երևան, հոկտեմբեր 2024, ՄԱՍԱ Միջազգային մրցույթ-ցուցահանդես) շնորհվել էՍուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից)։Շնորհավորում ենք մեր գործընկերներին այս կարևոր միջազգային գնահատականին արժանանալու համար։ Նկատելի է, որ նրանց հետևողական աշխատանքը պատմամշակութային ժառանգության պահպանման գործում արժանանում է միջազգային հարգանքի։

Մրցանակներ հուշարձանների վերականգնման նախագծերից

«Ճարտարապետության փառատոն 2024»-ի շրջանակում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը, կենտրոնի Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար Անդրանիկ Սարգսյանը Հայաստանի ճարտարապետների պալատի կողմից արժանացել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմների: Մրցանակները հանձնել է ՀՃՊ նախագահ Ալեքսանդր Բադալյանը։1-ին կարգ — «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծ (Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ):2-րդ կարգ — Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծ (Լոռու մարզ, գ. Ամրակից):Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ նվիրված աշխատանքի, արհեստավարժության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Պեղումներ Նորավանքի վանական համալիրում

Վայոց ձորի թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ, 2025 թվականի մայիսի 27-ից հունիսի 6-ը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Մերի Սաֆարյան) պեղումներ իրականացրեց Նորավանքի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու (կառ. 1339 թ.) դամբարանային կիսագետնափոր կառույցի ներսում։ Պեղումները կատարվեցին առաջիկայում տվյալ հատվածում իրականացվելիք մաքրման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում։Նկատենք, որ ավելի վաղ սրահի հարավ-կենտրոնական մասում բացվել էր տապանաքարի ստորին կես։ Այդ սալատապանի վրա ակոսագծով մարդկային 2 պատկեր էր ուրվագծված, որը մասնագետներին թույլ էր տվել ենթադրելու տվյալ հատվածում երկու անձի հուղարկավորման մասին։ Այս ենթադրությունը հաստատվեց պեղման ընթացքում։ Նախ բացվեց տարեց կնոջ կմախքը` մեջքի վրա պառկած, ձեռքերը որովայնին դրված, քրիստոնեական ծեսով…