Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

2024 թ. հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Գիտահետազոտական մեր կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ, իրականացնում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողությունը։Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար:

Հետախուզական պեղումներ Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ներսում

Երերույքի վաղմիջնադարյան տաճարի բարեկարգման և ամրակայման ծրագրի շրջանակներում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի (արշավախմբի պետ՝ Արման Նալբանդյան) և Լյումերի Լիոն 2 համալսարանի (ARCHÉORIENT laboratory, ծրագրի ղեկավար՝ Դանիել Մարտինես, Պատրիկ Տոնապետյան) հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը՝ աջակցությամբ Շիրակի երկրագիտական թանգարանի, հետախուզական պեղումներ է իրականացրել Երերույքի վաղմիջնադարյան (4-5-րդ դդ․) տաճարի ներսում։ Փորված խուզահորերի տարածքում բացվել է հիմնաժայռը, հայտնաբերվել են խեցեղենի սակավաթիվ բեկորներ։Տաճարի տարածքում և հարակից հատվածներում իրականացվել են նաև սկանավորման և մշտադիտարկման աշխատանքներ։Հիշեցնենք, որ տաճարի ամրակայման աշխատանքները մեկնարկել են դեռևս այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին և ինտենսիվ կերպով շարունակվում են այս օրերին։ Աշխատանքների այս փուլի ավարտը նախատեսված է ս․թ․ հոկտեմբեր ամսին։

Պեղումներ Օհանավանի նորահայտ ժայռափոր դամբարանում

2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ (հնագետ՝ Դիանա Միրիջանյան) ս․թ․ փետրվարի 14-ից պեղումներ իրականացրեց նորահայտ հուշարձանի տարածքում։Հետազոտությունները ցույց տվեցին, որ կիսավեր և գանձագողության զոհ դարձած հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։Տարածքում առկա են խաչքարերի բեկորներ և որմնախաչեր։ Առանձնակի ուշադրության է արժանի խցերից մեկի մուտքի մոտ գտնվող քառակող կոթողի պատկերաքանդակներով պատվանդանը։ Մյուս խցի ներսում պահպանված էին…

Եվրոպական հնագիտության օրեր 2024 թ․

Ս. թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Հայաստանում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացել էր հետաքրքիր և ուսուցողական ծրագրերով:«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նախաձեռնել էր Արտաշավանի Սբ Թադևոս եկեղեցու (13-րդ դ.) տարածքի մաքրման և քանդված զանգաշտարակի քարերի վերադասավորման ու համարակալման աշխատանքներ, որին մասնակցեցին ոլորտի մասնագետներ, հնագետներ և պարզապես հետաքրքրասեր և հոգատար քաղաքացիներ։Ներկաները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հուշարձանի հետագա վերականգնման և ամրակայման աշխատանքներին ևս։Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին` մեզ միանալու և աջակցելու համար։ Արտաշավանի Սբ Թադևոս առաքյալ եկեղեցին գտնվում է գյուղի արևելյան մասում, Արջուտ գետի ձորակի…