Չեռնովցի քաղաքի հայկական հուշարձանները

Չեռնովցի քաղաքը համանուն մարզի վարչական կենտրոնն է. գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում, Պրուտ գետի ափին։ Հայերը Չեռնովցիում հաստատվել են XV դարի երկրորդ կեսին։ XIX դարի վերջին և XX դարի առաջին տասնամյակներին քաղաքի հայ բնակչության թիվը զգալիորեն աճել է։ 1909 թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ Չեռնովցիում բնակվել է 950 հայ։ Նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, արհեստագործությամբ, գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ և վաճառքով։Հայկական պատմամշակութային հուշարձաններն են՝ 1. Մխիթարյան հայրերից Մինաս Բժշկյանցի վկայությամբ՝ մինչև 1740 թ. տեղի ունեցած հրդեհը քաղաքում գործել են երկու հայկական եկեղեցիներ։ Հրդեհից հետո հայերը կրոնական արարողությունների համար օգտագործել են լեհական եկեղեցու աջակողմյան խորանը, որը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Բժշկեանց, էջ 317)։2.…

Տաթևի Մեծ անապատի նորահայտ արձանագրությունը

2026 թ. օգոստոսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է ուշագրավ և արժեքավոր բարավոր։Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ բարավորը արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր տեղեկություններ է հաղորդում անապատի խցերի կառուցման պատմության վերաբերյալ։Արձանագրությունը ներկայում ուսումնասիրվում է։ Նախնական տվյալների համաձայն՝ այն պարունակում է անձնանուն, որի հիշատակին կառուցվել է խուցը, կամ որը, հնարավոր է, բնակվել է այնտեղ։Հայտնագործությունը կարևոր է Տաթևի Մեծ անապատի պատմության և ճարտարապետական համալիրի զարգացման փուլերի ուսումնասիրման տեսանկյունից։Պեղումները շարունակվում են։

Բելգորոդ-Դնեստրովսկիի (Աքքերմանի) hայկական հուշարձանները

Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը գտնվում է Ուկրաինայի Հանրապետության Օդեսայի մարզում։ Քաղաքի հնագույն անվանումը Տիրաս է, իսկ մինչև 1944 թ. այն կոչվել է Աքքերման։ Դնեստր գետի ափին գտնվող այս բերդաքաղաքը ժամանակին ունեցել է մեծ և ազդեցիկ հայ համայնք։ 1. Քաղաքում գործել են երեք հայկական եկեղեցիներ, որոնցից պահպանվել է միայն մեկը՝ Սուրբ Օգսենտ եկեղեցին։ Այն գտնվում է Կուզնեցովի փողոցի N 1 հասցեում և ներկայումս վերածված է Կրոնի պատմության թանգարանի։Սուրբ Օգսենտը ուղղանկյուն հատակագծով, միանավ դահլիճային հորինվածքով քարաշեն կառույց է։ Կենտրոնական արևելյան խորանի աջ և ձախ կողմերում կառուցված են փոքրիկ ավանդատներ։ Շինությունը մասամբ թաղված է հողի մեջ։ Եկեղեցու ներքին պատերի մեջ ագուցված են արձանագրություններով և գեղաքանդակ…

Պեղումներ Թալինի քարավանատան տարածքում

2026 թ. հուլիսի 15-ից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ արշավախմբի ղեկավար Մելինե Սիմոնյանի գլխավորությամբ, հնագիտական պեղումներ է իրականացնում Թալինի մեծ քարավանատան տարածքում։Հիմնական շինությունների տարածքում ի հայտ են գալիս ուշ շրջանի պատեր՝ շարված հուշարձանից թափված քարերով, ինչպես նաև կենցաղային օջախներ ու հնոցներ։Հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները։ Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր։Պեղումները շարունակվում են։