Քառօրյա սեմինար-դասընթաց՝ «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով քառօրյա սեմինար-դասընթացը։Այն նվիրված էր գրքերի և թղթե նյութերի պահպանության ժամանակակից մեթոդներին, ինչպես նաև՝ հիդրոգելերի և լուծիչ գելերի կիրառությանը։Դասընթացն իր մեջ ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս՝ հիդրոգելերի տեսակների, դրանց պատրաստման և կիրառման վերաբերյալ։Քառօրյա դասընթացը վարում էին գրքերի և թղթե հիմքով նյութերի պահպանության ոլորտի մասնագետներ Լորա Անժելովան և Ֆրանսուազ Ռիշարը։Մասնակիցները Երևանի և մարզային գրադարանների ու թանգարանների ֆոնդապահներ, վերականգնող-մասնագետներ էին։Սեմինար-դասընթացն ամփոփվեց հոկտեմբերի 17-ին՝ տոքսիկ գելերի և հիդրոգելերի օգտագործման ժամանակ անհրաժեշտ անվտանգության միջոցների վերաբերյալ գործնական աշխատանքներով, Կենտրոնի՝ Թաիրովի…

Աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառված հայաստանյան հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության լրամշակման մեթոդաբանությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ներառված հայաստանյան հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության լրամշակման նոր մեթոդաբանությանը նվիրված աշխատաժողովի շրջանակներում ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը հյուրընկալել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի փորձագիտական խմբի ներկայացուցիչներ Ռուսուդան Միրզիկաշվիլիին (ICOMOS) և Աարին Շապիրոյին (IUCN)։Աշխատաժողովի շրջանակներում սեպտեմբերի 24-ին գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի ուղեկցությամբ փորձագետներն այցելեցին Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաք, ծանոթացան պեղումների արդյունքներին, այնուհետև եղան Նորավանքում՝ դիտարկելու հուշարձանը և նրան առչնվող հարցերը։Սեպտեմբերի 25-ին և 26-ին աշխատաժողովը շարունակվեց գիտահետազոտական կենտրոնում, հայաստանյան փորձագիտական խմբին ներկայացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացիկ կարգավորումները Համաշխարհային ժառանգության ոլորտում, ընդգծվեցին և վերհանվեցին թիրախային այն հարցերը, որոնք օգտակար կլինեն առաջիկայում նոր հայտեր պատրաստելիս։Միևնույն ժամանակ Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց…

Վերապատրաստման դասընթաց՝ լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանման վերաբերյալ

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍնախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված թանգարանային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացավար՝ Պիեռ-Էմանուել Նյեբորգ (Ֆրանսիա)։Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հավաքածուների նյութական առանձնահատկություններին, աղավաղումների պատճառներին (կլիմա, միջավայր, ջերմաստիճան և այլն) ու տեսակներին, ուսումնասիրեցին թանգարանային ֆոնդերում լուսանկարների և նեգատիվների պահպանման արդի պայմանները՝ գնահատելով դրանց ներկա վիճակը, ժամանակի և միջավայրի անբարենպաստ գործոնների առկայության դեպքում քայքայումներից զերծ պահելու նպատակով կանխարգելիչ միջոցների կիրառմանը։Մասնագետները, դասընթացավարի և ֆոնդապահի ուղեկցությամբ, ուսումնասիրեցին թանգարանում առկա լուսանկարչական ֆոնդը, այնուհետև էքսկուրսավարի հետ շրջեցին ցուցասրահում։Դասընթացավարը ներկայացրեց կիրառվող արդի մի քանի սարքեր…

Մշակութային այց՝ Իրան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-8-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 6-ին ներկա է եղել Շիրազ քաղաքի նշանավոր «Պերսեպոլիս» հնավայրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացօթյա համերգին, իսկ սեպտեմբերի 7-ին և 8-ին մասնակցել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին։Հանդիպումների ընթացքում Թեհրանի Մշակութային արժեքների պահպանության հետազոտական կենտրոնի տնօրենի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։Խաչիկ Հարությունյանը գիտահետազոտական կենտրոնի նոր հրատարակություններից փոխանցել է Իրանի ազգային գրադարանին՝ տեղում բացված «Հայկական անկյուն»-ում դրանք ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով։