Եվրոպական հնագիտության օրեր 2024 թ․

Ս. թ. հունիսի 14-16-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Հայաստանում անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացել էր հետաքրքիր և ուսուցողական ծրագրերով:«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նախաձեռնել էր Արտաշավանի Սբ Թադևոս եկեղեցու (13-րդ դ.) տարածքի մաքրման և քանդված զանգաշտարակի քարերի վերադասավորման ու համարակալման աշխատանքներ, որին մասնակցեցին ոլորտի մասնագետներ, հնագետներ և պարզապես հետաքրքրասեր և հոգատար քաղաքացիներ։Ներկաները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու հուշարձանի հետագա վերականգնման և ամրակայման աշխատանքներին ևս։Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին` մեզ միանալու և աջակցելու համար։ Արտաշավանի Սբ Թադևոս առաքյալ եկեղեցին գտնվում է գյուղի արևելյան մասում, Արջուտ գետի ձորակի…

Միջազգային համաժողով՝ նվիրված 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին

Մայիսի 13-14-ը Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում անցկացվեց «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պատշպանության կոնվենցիա»-ի (Հաագա, 1954) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ Համաժողովին մասնկացում էին տասնյակ երկրների 100-ավոր պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանի։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021-2023 թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հաջողությամբ և բարձր մակարդակով իրականացրած «Համաշխարհային ժառանգության կառավարումը Հայաստանում» ծրագրի շնորհիվ հարվեր էր ստացել համաժողովի գլխավոր դահլիճի հարակից սրահում…

Մայր Հայաստան հուշահամալիր

Հուշահամալիրը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը1950 թ. նոյեմբերի 29-ին։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մ պղնձե կոփածո արձանը։ 1961 թ. Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո, 1967 թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը, որի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942 թ.)։ Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը։ Հուշարձանը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով,…

Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Հուշարձանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում (Քանդ.՝ Հովհ. Հովհաննիսյան, Ռ. Եկմալյան): Սրբատաշ բազալտից է։Համալիրի կենտրոնում վեր է խոյանում քառակող հուշասյունը, որի ճակատը մշակված է ուղղաձիգ ալիքներով: Հուշասյան աջ կողմում հուշապատն է, որի վրա պատկերված են զինվորի և վիրավոր մարդու, ինչպես նաև՝ սուր ու վահանի հարթաքանդակներ: Հուշապատը ներքևում լրացված է ծաղկագոտով և ծաղկաքանդակով: Հուշասյան ձախ կողմում՝ անհայտ զինվորի գերեզմանի մոտ, ծնկի եկած կնոջ ալյումինե արձանն է:Հուշապատի աջ կողմում փորագրված է՝ «Հավերժ փառք հայրենիքի համար զոհված մարտիկներին. 1941-1945 թթ.», իսկ հս ճակատին՝ «Հուշարձանը կառուցված է 1967 թ.՝ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 50-ամյակին»: