Պեղումներ Օհանավանում

2024 թ. ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում գտնվող «նորահայտ» ժայռափոր համալիրի պեղումներն իրենց բնույթով փրկարարական էին, քանի որ վերջինս հայտնաբերվեց հողային աշխատանքների ընթացքում՝ տարածքի սեփականատիրոջ կողմից։Պեղումները հնարավորություն տվեցին բացահայտելու Քասախի կիրճում առկա վաղմիջնադարյան մի հոյակերտ երկհարկ շինություն. վերին և ներքին սրահներ, ճգնավորի խուց, տնտեսական կառույցներ, բազմաթիվ խաչապատկերներ և այլ գտածոներ՝ մետաղյա դրամներ, ապակյա գավաթի բեկորներ, մշակութային և կրոնական իրեր։Ներկայացնում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ, արշավախմբի ղեկավար Մհեր Խեչոյանը։

Վարդենիս հին գյուղատեղին

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դիմաց, Քասախ գետի կիրճի ձախ՝ ժայռոտ հրվանդանին է սփռված Վարդենիս հին գյուղատեղին։Վարդենիս կամ Վարդենի հին գյուղատեղին և Վաչուտյանների նստավայր-ամրոցն է ներկայացնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող Արմեն Ասատրյանը։

Հնագիտական գտածոների վերականգնումը 2024 թ.

Մեր գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնի 2024 թ. ընթացիկ աշխատանքներին է անդրադարձել «Միր 24 / Արմենիա» հեռուստաընկերությունը։Առավել հետաքրքիր և ուշագրավ գտածոներն ու դրանց վերականգնման ոչ դյուրին, բայցև հետաքրքրաշարժ ընթացքն են ներկայացնում գիտահետազոտական մեր կենտրոնի հնագետներն ու վերականգնման բաժնի աշխատակիցները։

Երերույքի ամրակայման աշխատանքների ամփոփում (2024 թ.)

Նոյեմբերի 8-ին Անիպեմզա բնակավայրում ամփոփվեցին «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված Երերույքի վաղմիջնադարյան տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման առաջին փուլով նախատեսված աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս այս տարեսկզբին։Հիշեցնենք, որ ընթացիկ փուլով նախատեսված էր համապատասխան ներարկումների միջոցով ամրակայել տաճարի հիմքերը, աստիճանահարթակները և պատերը՝ մինչև 2մ բարձրությամբ, ինչպես նաև կազմակերպել ջրահեռացումը։ Միևնույն ժամանակ ծրագրված էր հեռացնել նաև նախորդ վերականգնումների ժամանակ թողնված մնացուկները։ Սահմանված աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով։Աշխատանքների ամփոփման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիպեմզա համայնքի ղեկավար Վարազդատ Պողոսյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության…