Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ



2024 թ․ հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում, մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարավային և արևելյան պարսպապատերին կցակառուցված հատվածների մաքրման աշխատանքներ և մասնակի պեղումներ։Կցակառույցի սենյակներից մեկի անկյունում պահպանվել են կրասվաղ հատակի և պատի ծեփոնի մնացորդներ։Հայտնաբերվել են ելուստ գոտիներով հարդարված կարասների, տարբեր տարա֊պահեստարանների, կճուճների ու թասերի բեկորներ, կարմիր փայլեցումով, նրբիրան անոթների կտորներ։ Առանձնանում է կապտափիրուզավուն միագույն ջնարակով պատված ձիթաճրագի հատակամասը։«Տափի բերդ» (10-րդ դ․) ամրոցում ընթացող պեղումներն է մանրամասնում…

Հայկական լեռնաշխարհում խեցեղեն առարկաների արտադրությունը սկսվել է վաղագույն ժամանակներից։ Հնագիտական տվյալները փաստում են, որ մեզանում խեցեգործության ավանդույթը ձգվում է հազարամյակների խորքը։ Ընդ որում, ինչպես երևում է գտածոներից, տարբեր շրջափուլերում և պայմաններում եղել են պատրաստման զանազան եղանակներ: Դրանց հետազոտությունը հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես հումքի մշակման, անոթների ձևավորման և թրծման հնագույն տեխնոլոգիաները, այնպես էլ՝ վերհանելու այն փուլերը, որոնցով անցել է հայկական խեցեգործությունը։ Ի թիվս այլ գիտակարգերի՝ հուշարձանների ամրակայման և վերականգնման համեմատաբար նոր և վերջին տարիներին զարգացում ապրող կոնսերվացիայի գիտությունը բացում է մեծ հնարավորություններ մշակութային ժառանգության այս բնագավառի ուսումնասիրության ասպարեզում: Այն թույլ է տալիս յուրատեսակ դիտանկյունից բացահայտել ժողովրդի կենցաղը, նրա ստեղծարարությունը, գեղեցիկի…

2024 թ. հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել են ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու (հասարակական կառույցի) վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած վերականգնման նախագծով։ Գիտահետազոտական մեր կենտրոնը, գիտանախագծային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ճարտարապետ՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ, իրականացնում է վերականգնման աշխատանքների հեղինակային հսկողությունը։Ըստ ժամանակացույցի՝ նախապատրաստվել է շինհրապարակը: Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը, կապվում են տախտակամածները՝ հիմնական վերականգնման աշխատանքների համար: