Ամրակայում և վերականգնում Երերույքի տաճարում

    ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ՀՀ-ում երկար տարիներ իրականացրել և իրականացնում է տարբեր տեսակի ծրագրեր, այդ թվում նաև հուշարձանների վերականգնման նախագծեր, հուշարձանների պահպանության տարատեսակ միջոցառումներ։ Դրանցից են Մեղրիում, Սանահինում, Դաշտադեմի ամրոցում իրականացված աշխատանքները։ Նկատի ունենալով հիմնադրամի կողմից տրվող դրամաշնորհի հնարավորությունը` Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը համապատասխան մրցութային հայտով դիմեց հիմնադրամին` նպատակ ունենալով իրականացնել Երերույքի տաճարի ամրակայման և մասնակի վերականգնման առաջին փուլի համար անհրաժեշտ աշխատանքները։   Տեսանյութում ներկայացված են 2024 թ. իրականացված աշխատանքները։ https://www.youtube.com/watch?v=Wnfca2zuIPM&ab_channel=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%D5%AA%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D4%B3%D5%80%D4%BF

Գիտագործնական դասընթացներ լուսանկարչական հավաքածուների պահպանման վերաբերյալ

Ս.թ. փետրվարի 17-21-ը տեղի ունեցան հայ-ֆրանսիական գիտագործնական հերթական դասընթացները լուսանկարչական հավաքածուների պահպանման վերաբերյալ։Դասընթացները վարում էին՝ Կոնստանս Դյուբալը (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), Ֆրանսուա Պլուան (Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտ), վերապատրաստող-վերականգնողներ լուսանկարչական գծով, Նինա Մուրաշը (վերականգնող):Դասընթացների վայրը՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն և Հայաստանի ազգային պատկերասրահ։Մասնակիցները 15-ն էին. ֆոնդապահներ, վերականգնողներ, կոնսերվատրներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի Ազգային պատկերասրահից, Մաշտոցի անվան մատենադարանից, Սարդարապատի թանգարանից, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտից, և այլն։Դասընթացների նպատակն էր.. ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, որոնք թույլ կտան կիրառել պահպանման միջոցները հայ ժառանգության լուսանկարչական հավաքածուների կապակցությամբ,. յուրացնել լուսանկարների հիմնական տիպաբանությունը՝ հասկանալ լուսանկարչական տեխնիկայի պատմական զարգացումը,. կարողանալ նույնականացնել հին և ժամանակակից լուսանկարչական նյութերը…

Շենգավիթ հնավայրը

Շենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։ 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։Մանրամասները տեսանյութում՝

Քոբայրավանք

Քոբայրավանքը (12-րդ դ.) միջնադարյան Հայաստանում հոգևոր, մշակութային, գրչության ամենակարևոր կենտրոններից մեկն էր։ Այն հիմնվել է Բագրատունյաց թագավորության Կյուրիկյան իշխանության շնորհիվ։Գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին:Տեղանքը դժվարամատչելի է. հուշահամալիրը գտնվում է ժայռի վրա։ Տարածքում առկա են պարիսպներ, մատուռներ, եկեղեցիներ, քաղաքացիական շինություններ, սեղանատուն:Մեծ եկեղեցին (12-րդ դարի վերջ) գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան մասումժայռերի միջանկյալ հարթակներից մեկի վրա, որտեղից անմիջականորեն սկսվում է անդունդը։ Կիսավեր վիճակում է. պահպանվել են խորանը գմբեթազարդի կես բարձրությամբ, հյուսիսային և արևմտյան պատերը, հարավայինի ստորին երկու շարքը։ Պատերը բազալտից ենարտաքուստ և ներսի ստորին մասերում սրբատաշ, իսկ մնացած տեղերումկիսամաքրատաշ,…