«Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» հանրապետական գիտաժողով

Հարգելի´ գործընկերներ,ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը 2026 թ. հոկտեմբերի 23-ին կազմակերպում են «Լոռվա պատմահնագիտական ժառանգությունը» խորագրով հանրապետական գիտաժողով: Գիտաժողովը տեղի կունենա Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում՝ իր հարկի ներքո համախմբելով Լոռվա մշակութային ժառանգության ուսումնասիրության ու պահպանության տարբեր բնագավառներում մասնագիտացող հետազոտողներին (պատմաբաններ, մշակութաբաններ, արվեստաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, ճարտարապետներ, վերականգնող-կոնսերվատորներ, ֆոնդապահներ և այլք)՝ ներկայացնելու իրենց ընթացիկ կամ ավարտուն ուսումնասիրությունները:Գիտաժողովը լայն հնարավորություն է ընձեռում մասնագետներին ծանոթանալու այս ուղղությամբ իրականացվող հետազոտական թեմաներին և համատեղ գիտական ծրագրերի մշակման հող նախապատրաստում։Գիտաժողովի զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝ Գիտաժողովն անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։ Հարգանքով՝Գիտաժողովի կազմկոմիտե

Շամուտի գտածոները թանգարանում

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ.՝ Մհեր Խեչոյան) 2024 թ. փրկարարական պեղումներ իրականացրեց Շամուտի վտանգված դամբարանում։ Հայտնաբերված և 1-ին հազ. թվագրվող գտածոները վերականգնվեցին գիտահետազոտական մեր կենտրոնի վերականգնման բաժնում (վերականգնող՝ Անահիտ Եսայան): Վերականգնված 2-3 անոթներն ու մնացած ողջ նյութն օրերս հանձնվեց Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան՝ մշտական պահպանության նպատակով։

Ամրակիցի Սբ Նիկողայոս եկեղեցու վերականգնման աշխատանքների ամփոփում

Մայիսի 8-ին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն՝ նվիրված Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ռուսական եկեղեցու վերականգնման աշխատանքների ամփոփմանը:Միջոցառումը մեկնարկեց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանի բացման խոսքով: Նա ներկայացրեց օրվա թեման՝ վերջերս հանրության կողմից բուռն քննարկումների առիթ դարձած Ամրակիցի Սուրբ Նիկողայոս եկեղեցու վերականգնումը, հատկապես՝ գունային լուծումների մասով։Օրվա բանախոս, վերականգնող ճարտարապետ Անդրանիկ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացված շուրջ 4 տարվա մանրակրկիտ ուսումնասիրությունների և շինարարական աշխատանքների ընթացքը։ Զեկույցի առանցքում այն ճարտարապետական լուծումներն էին, որոնց շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել հուշարձանի կառուցվածքային կայունությունն ու գունային ամբողջականությունը։Անդրադառնալով հանրային քննարկումների առիթ դարձած գունային լուծումներին՝ բանախոսը պարզաբանեց, որ դրանք…

Գիտագործնական դասընթաց՝ «Հնագիտական տեքստիլ» խորագրով

Ս.թ. ապրիլի 27-29-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Հնագիտական տեքստիլ» գիտագործնական դասընթացը՝ նվիրված հնագիտական գործվածքների պահպանմանն ու վերականգնմանը։Դասընթացին մասնակցում էին մասնագետներ Հայաստանի տարբեր թանգարաններից և գիտահետազոտական կենտրոններից։Դասընթացի բանախոս՝ Պատրիսիա Դալ-Պրա (Ֆրանսիա):