Նորահայտ հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզում

2024 թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ․ թվագրվող եկեղեցին։ Պատմական վավերագրերում գյուղի տարածքում հիշատակվում է երեք եկեղեցի, որոնցից մեկը՝ բազիլիկ։ Ցավոք, ներկայում պահպանվել են միայն որոշ հետքեր, մինչդեռ ինչպես փաստում են ուսումնասիրությունները (Հնությունների պահպ. Կոմիտե, հնագետ Հ. Եղիազարյան), 1946-1947 թթ․ դեռևս պահպանված են եղել հս պատի աե ծայրի ստորին քարաշարը (2 մ երկ.) և կից աե պատի ծայրամասի ստորին քարաշարը…

Հայ-ֆրանսիական գիտագործնական եռօրյա դասընթացներ

Ս.թ. մարտի 13-15-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար շարունակական դասընթացների ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Հուշարձանների վերականգնման, ամրակայման և գնահատման մեթոդներ» խորագրով գիտագործնական եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։Դասընթացին մասնակցեցին վերականգնող մասնագետներ, ճարտարապետներ և ուսանողներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:Եռօրյա դասերի ընթացքում ներկայացվեց ճարտարապետական քարե հուշարձանների և քանդակների ուսումնասիրության, պահպանության, ամրակայման և վերականգնման ոլորտում ֆրանսիական փորձը, դիտարկվեցին…

Գիտագործնական դասընթաց` «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով

Ս.թ. փետրվարի 22-23-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով գիտագործնական դասընթացի երկրորդ փուլը։Դասընթացին մասնակցեցին վերականգնող-մասնագետներ Հայաստանի գիտամշակութային տարբեր հաստատություններից՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանից, Ավ. Իսահակյանի և Խ. Աբովյանի տուն-թանգարաններից:Կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում անցկացվող երկօրյա գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան խեցեղեն առարկաների վերականգնման և ամրակայման մեջ կիրառվող նոր մեթոդներին և նյութերին։Դասընթացը վարում էին…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նոր համագործակցության մեկնարկ 1954 թ․ Կոնվենցիայի շրջանակներում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 14-ին հաստատվեց «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը առաջիկայում նշյալ կոնվենցիայի հովանու ներքո առնելու նպատակով համապատասխան հայտ պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու Հայաստանի Հանրապետության հայտադիմումը։Հայտադիմումը պատրաստել և ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո ընթացիկ տարվա գարնանը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացրել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը…