Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Հուշարձան հայ և արաբ ժողովուրդների բարեկամության
Հուշարձանը գտնվում է Երևանյան լճի ափին՝ ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու:Կառուցումը նախաձեռնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանը դեռևս 1997 թ.: Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ․։ Գործին աջակցել են հայաստանաբնակ և սփյուռքահայ (Սիրիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան և այլն) ավելի քան 200 բարերարներ և բարեգործական կազմակերպություններ: Այն համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին: Հուշարձանի հեղինակները Լևոն, Սմբատ, Ռաֆիկ և Սերգեյ Մկրտչյան եղբայրներն են:Հուշարձանի արևմտյան ճակատին փորագրված է «1915» և պատկերված է թռչունների երամ: Հյուսիսարևմտյան կողմում տեղադրված երեք սալիկների վրա հայերենով, արաբերենով, անգլերենով արձանագրված է՝…



