Գիտագործնական դասընթաց` «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով

Ս.թ. փետրվարի 22-23-ը տեղի ունեցավ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված «Խեցեղենի իմացություն և պահպանում» խորագրով գիտագործնական դասընթացի երկրորդ փուլը։Դասընթացին մասնակցեցին վերականգնող-մասնագետներ Հայաստանի գիտամշակութային տարբեր հաստատություններից՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանից, Ավ. Իսահակյանի և Խ. Աբովյանի տուն-թանգարաններից:Կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում անցկացվող երկօրյա գործնական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան խեցեղեն առարկաների վերականգնման և ամրակայման մեջ կիրառվող նոր մեթոդներին և նյութերին։Դասընթացը վարում էին…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ նոր համագործակցության մեկնարկ 1954 թ․ Կոնվենցիայի շրջանակներում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի (Հաագա, 1954 թ․) կոմիտեի 18-րդ նիստի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 14-ին հաստատվեց «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը առաջիկայում նշյալ կոնվենցիայի հովանու ներքո առնելու նպատակով համապատասխան հայտ պատրաստելու համար միջազգային ֆինանսական աջակցություն ստանալու Հայաստանի Հանրապետության հայտադիմումը։Հայտադիմումը պատրաստել և ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ քննարկումներից հետո ընթացիկ տարվա գարնանը ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացրել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հայտադիմումն անցել է Կոնվենցիայի տարբեր մակարդակներով, հաստատվել քարտուղարության կողմից, որից հետո ներառվել է Կոմիտեի դեկտեմբերյան նիստի օրակարգում։ Կոմիտեի եզրափակիչ նիստին հայտադիմումը…

Հայ-ամերիկյան համագործակցություն

Նոյեմբերի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով պաշտոնապես տրվեց «Երերույքի վաղմիջնադարյան եկեղեցու պահպանման և ամրակայման» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2023-2024 թթ․ իրականացնել 4-5-րդ դդ․ թվագրվող Երերույքի նշանավոր տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքներ։ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը շահել և աշխատանքներն իրականացնելու է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը 2021 թ․ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատրաստած ամրակայման համապատասխան նախագծի հիման վրա։Աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով։ Առաջին փուլի համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը տրամադրելու է 175․000 ԱՄՆ դոլար։

Հայ-ճապոնական համագործակցություն

Ճապոնացի գործընկերների հետ համագործակցությունն ունի արդյունավետ և բազմակողմ ընթացք, որը ներառում է հնագիտական գտածոների վերականգնման, արխիվային փաստաթղթերի թվայնացման և այլ ուղղություններ։ Համագործակցության շնորհիվ Ճապոնիայի կառավարությունը ճապոնական JICA կազմակերության հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնին է նվիրաբերել հնագիտական գտածոների վերականգնման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որը թույլ է տվել ամբողջությամբ վերազինել Կազմակերպության լաբորատորիան։ Վերազինման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է վերականգնողների աշխատանքի արդյունավետությունը, վերականգնված առարկաների թվաքականը, որոնք ավելի ուշ հանձնվել կամ հանձնվելու են թանգարաններ ցուցադրությունների նպատակով։Ճապոնական SAGA համալսարանի հետ համատեղ ևս իրականացվել են որոշ աշխատանքներ հատկապես հնագիտական գծածոների վերականգնման և արխիվային փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ։ Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և պարբերաբար իրականացվում են տարաբնույթ…