Փ. Բուզանդի 1/3, Երևան 0010, ՀՀ

Նորահայտ հուշարձան ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում
2024 թ․ փետրվարի 15-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի ներկայացրած նյութերի հիման վրա և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել թվով 8 հուշարձան։Նորահայտի կարգավիճակ ստացած հուշարձաններից է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հնձանը (XII դ.)։Հնձանը գտնվում է Հովհաննավանքից մոտ 150 մ հս, Քասախի եզրին։ Ենթադրաբար, Հովհանավանքի գավթի հվ եզրի՝ 1279 թ. արձանագրության մեջ հիշատակված հնձանն է։ Տարածքում առկա են տապանաքարի պահպանված հատված և խեցեղենի բազմաթիվ բեկորներ։Հնձանն ամբողջությամբ քարանձավի մեջ է, մուտքը՝ աե կողմից, (1.6×1.8 մ), բացվում է դեպի Քասախի կիրճ։ Ներսում անորոշ հատակագծով (գրեթե շրջանաձև) երկու փոքր…



