Պտղնի գյուղի հնձան

Պտղնի գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։ Այստեղ, պեղումների ընթացքում (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան) բացվեց զարգացած միջնադարով (12-14 դդ.) թվագրվող գինու հնձան: Հնձանը երեք կողմից շրջապատված է պատերով, իսկ չորրորդ պատը քանդվել է հողաբաժանման ժամանակ: Անվնաս հատվածներում պատի բարձրությունը հասնում է 280 սմ-ի: Այստեղ, հիմնական պատի կենտրոնական մասում, միմյանցից 230 սմ հեռավորության վրա բացվեցին տուֆից պատրաստված, պատուհան հիշեցնող և 60 սմ բացվածք ունեցող խորշեր: Հատակը և դրան հարող կողային պատերը կրաշաղախ են՝ ստեղծելով անջրաթափանց միջավայր: Սա «Առագաստ» հարթակն է՝ խաղող ճզմելու վայրը: Հարթակը, կենտրոնական մասում գտնվող միջնորմի շնորհիվ, բաժանվում է երկու մասի: Առագաստի արևմտյան մասում եղող…

Միրաքի դամբարանադաշտ

Արագածոտնի մարզի Ապարան գյուղից յոթ կմ հյուսիս գտնվում է Միրաք գյուղը: Միրաք և Մելիք գյուղերի միջակայքում, «Հալավարի» ջրամբարի հյուսիսային ափին, երկու թալանված դամբարաններում իրականացվեցին հնագիտական փրկարարական պեղումներ (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան):Դամբարաններից առաջինը բազմաշերտ է, թվագրվում է վաղ բրոնզի ժամանակաշրջանով: Երկաթեդարյան ժամանակաշրջանում ենթարկվել է երկրորդային օգտագործման: Պեղումների ընթացքում այստեղից գտնվեցին ձիու, ցլի, ոչխարի ամբողջական մեծաքանակ ոսկրեր և ավելի քան 300 մանր ուլունքներ:Երկրորդ դամբարանի ծածկասալի տակ 30-35 սմ դատարկ տարածություն էր, որից ներքև երևացին 40 սմ հզորությամբ սպիտակ կրային հետքեր: Դամբարանի հյուսիսային հատվածում, պատին կից, գտնվեցին նախադաստակի ոսկրի մնացորդ՝ զույգ ապարանջանով, սպիտակ խաղաքարեր հիշեցնող և տարբեր քանակ ցույց տվող ակոսներով (երեքից…

Քրդիկանցի Սբ. Աստվածածին եկեղեցի

Լեռնաձորի կամ Քրդիկանցի Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից 4 կմ արևելք: Տարիներ շարունակ եկեղեցին ծառայել է տարբեր նպատակներով, չի ենթարկվել որևէ հիմնարար նորոգման կամ վերականգնման: Նվիրատվական պայմանագրի հիմմամբ պեղման աշխատանքներն իրականացվեցին եկեղեցու շրջակայքում և ներսում (արշ. պետ, հնագետ՝ Մելինե Սիմոնյան): Արդյունքում հնարավոր եղավ եկեղեցին ամբողջությամբ մաքրել հողաշերտերից, բուսածածկույթից, բացել արտաքին պատերը և սվաղված հատակը:Եկեղեցու շրջակայքում բացվեցին հինգ մանկական և մեկ հասուն անհատի թաղումներ, օջախ, ինչպես նաև հորերի մեջ գտնվեցին ուշ միջնադարով թվագրվող կավանոթների, ջնարակված ափսեների բեկորներ, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրեր, եկեղեցու գույքի մի մասը, արծաթե գլխազարդի մի հատված: Իսկ եկեղեցու ներսույթից՝ վառված հորերում,…

Մեծ Այրում գյուղի դամբարան

Նորահայտ դամբարանը գտնվում է Մեծ Այրում գյուղի արևմտյան մասում՝ «Նահատակի» պոչամբարի արևմտյան մասով անցնող ճանապարհի վերին հատվածում: Քարարկղային դամբարանը կազմված է յոթ կողային և երկու եզրային քարերից և ծածկված է մինչև 7սմ հաստության հասնող բազալտե երեք հարթ, թերի մշակված սալերով: Դամբարանի ծածկասալից 30 սմ խորությունում բացվեց անհատի կմախքը, որի ոսկրերը՝ կոնքոսկրերից մինչև գանգոսկր, բացակայում էին: Պահպանվել էին միայն վերին և ստորին խողովակաձև ոսկրերն իրենց վերջույթներով՝ անատոմիական դիրքով (բացառությամբ՝ վերին վերջույթների):Պեղումների ընթացքում դամբարանի շրջակայքից գտնվեց վաղ միջնադարով թվագրվող կավանոթների մի քանի բեկոր, իսկ դամբարանի տակ գտնվող հողաշերտը պեղելիս՝ մեկ ատամ: Ուսումնասիրության նպատակով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» տեղափոխվեցին վերին շերտում բացված կավանոթների…