2025 թ. իրականացված պեղումների ամփոփում

Օրերս Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում Կենտրոնի արշավախմբերի ղեկավարները ներկայացրին 2025 թ. իրականացված պեղումների հաշվետվությունները.• Երևանի Սիլիկյան թաղամասի նոր քարի դարի նորահայտ բնակատեղիի և Աղավնատան դամբարանադաշտի 2025 թ. պեղումներ (արշ. ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան),• Օհանավանի ժայռափոր համալիրի տարածքում իրականացված պեղումներ (արշ. ղեկ.՝ Մհեր Խեչոյան),• Լոռե բերդաքաղաքի մի քանի հատվածներում վերականգնման աշխատանքների շրջանակում 2025 թ. իրականացված փրկարարական պեղումներ (արշ. ղեկ.՝ Արման Նալբանդյան)։Հնագետները հատկապես կարևորեցին արշավախմբի անդամներ տարբեր մասնագետների՝ մարդաբանների, վերականգնողների աշխատանքը, այն է՝ նրանց կողմից բացառիկ գտածոների ամրակայումն ու վերականգնումը տեղում։Զեկույցներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում արշավախմբերի ղեկավարները՝ արձագանքելով ներկաների հետաքրքրասիրությանը, մանրամասնեցին գտածոների, դրանց վերականգնման, հետագա պեղումների և հուշարձանների վերականգնման ու…

Ավարտվում է Լոռի բերդ ամրոց-քաղաքատեղիի միջնադարյան բաղնիքների վերականգնումը

Ավարտին են մոտենում Լոռի բերդ ամրոց-քաղաքատեղիի տարածքում գտնվող միջնադարյան մեծ և փոքր բաղնիքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմած նախագծով։ Վերականգնման նախագծի շրջանակներում Կենտրոնի արշավախումբն այստեղ շարունակական պեղումներ է իրականացրել 2023-2025 թթ., որոնց արդյունքում բացվել են հիմնական կառույցը, ջրավազանը, ջրահեռացման համակարգը և հիպոկաուստ համակարգի (հատակի տակից տաքացման համակարգ) սյուները։ Վերականգնման և ամրակայման աշխատանքներն առավել մանրամասն ներկայացված են տեսանյութում։

Ամրակիցի եկեղեցու վերածնունդը

Ավարտվել են Ամրակիցի (ՀՀ Լոռու մարզ) Սբ. Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվել են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կազմած գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա։Վերականգնման նախագծի պատվիրատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էր։Ծրագրի ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը ներկայացնում է վերականգնման ընթացքում իրականացված աշխատանքների մասնագիտական հիմնավորումները։Մանրամասները՝ տեսանյութում. https://youtu.be/sWXl-3—3nU Ի դեպ՝ Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծի համար (ՀՀ Լոռու մարզ, գ. Ամրակից) Սերբիայի Ճարտարապետների Ասոցիացիայի կողմից Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետ Հովհաննես Սանամյանը և Հուշարձանների նախագծման և վերականգնման խմբի ղեկավար, ճարտարապետ-վերականգնող Անդրանիկ Սարգսյանը 2024 թ. արժանացել են «Տարվա լավագույն նախագիծ» դիպլոմին՝ «Ճարտարապետական ժառանգություն. վերականգնում» անվանակարգում։

Մասնագիտական շրջայց վերականգնման բաժնում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրատուրայի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները դասախոս Ն. Քալանթարյանի ուղեկցությամբ կատարեցին մասնագիտական շրջայց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում:Ուսանողները ծանոթացան հնագիտական գտածոների վերականգնման բաժնի աշխատանքներին, լաբորատորիաներին, պատմամշակութային շարժական հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման մեթոդներին, հետազոտական, վերլուծական սարքավորումներին, առկա տեխնիկատեխնոլոգիական միջոցներին:Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց անշարժ և շարժական հուշարձանների ուսումնասիրության ու վերականգնողական միջամտությունների առանձնահատկություններին, խնդիրներին, նմանություններին ու տարբերություններին: